Անցնել բովանդակությանը

Ավետարանները հավաստի՞ են

Ավետարանները հավաստի՞ են

Աստվածաշնչի պատասխանը

 Հիսուսի կյանքի վերաբերյալ իր գրածների մասին Աստվածաշունչը գրողներից մեկը՝ Ղուկասը, նշել է. «Սկզբից բոլոր բաները ճշգրտությամբ հետազոտել եմ» (Ղուկաս 1:3

 Որոշները պնդում են, որ Հիսուսի կյանքի վերաբերյալ իր ժամանակակիցների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի արձանագրությունները՝ Ավետարանները, չորրորդ դարում փոփոխության են ենթարկվել։

 Սակայն 20-րդ դարի սկզբին Եգիպտոսում հայտնաբերվեց մի պատառիկ «Հովհաննես» Ավետարանից։ Այն հայտնի է «Ջոն Ռայլենդսի պապիրուս 457 (P52)» անունով և պահպանվում է Ջոն Ռայլենդսի գրադարանում (Մանչեստր, Անգլիա)։ Այս պապիրուսում այն հատվածն է, որը հանդիպում ենք ժամանակակից Աստվածաշնչի Հովհաննես 18։31–33, 37, 38 համարներում։

 Սա ներկայումս գոյություն ունեցող Հունարեն Գրությունների ամենահին ձեռագիրն է։ Շատ աստվածաշնչագետներ կարծում են, որ այս ձեռագիրը գրվել է մ.թ. 125 թվականին՝ բնագիրը գրվելուց մի քանի տարի անց։ Այս ձեռագրի տեքստը գրեթե նույն է, ինչ հետագա դարերով թվագրված ձեռագրերինը։